Рейтинг@Mail.ru
USD
366.72
EUR
417.91
RUB
4.7052
GEL
139.58
2026 թ. հուլիսի 28, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+33

Չեռնոգորիան նախատեսում է վիզաների կենտրոն բացել Հայաստանում

Այսօր, 11:25
Հայաստանում նախատեսվում է բացել VFS Global վիզաների կենտրոն, որի միջոցով հնարավոր կլինի դիմել Չեռնոգորիայի վիզա ստանալու համար
Չեռնոգորիան նախատեսում է վիզաների կենտրոն բացել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․    Հայաստանում նախատեսվում է բացել VFS Global վիզաների կենտրոն, որի միջոցով հնարավոր կլինի դիմել Չեռնոգորիայի վիզա ստանալու համար. հայտնում է Չեռնոգորիայի ԱԳ նախարարությունը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ կենտրոնի բացման ժամկետները և գտնվելու վայրը չեն հստակեցվում։

Ներկայումս Հայաստանի քաղաքացիներին Չեռնոգորիա մուտք գործելու համար անհրաժեշտ է վիզա, որը կարելի է ձևակերպել երկրի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների միջոցով։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վիզաների կենտրոնների ցանցի բացումից հետո օտարերկրյա քաղաքացիները կկարողանան դիմումներ ներկայացնել մոտակա VFS Global կենտրոնում, և պարտադիր չէ՝ իրենց քաղաքացիության երկրում։ Այսպիսով, Երևանի կենտրոնը կկարողանա սպասարկել ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլև ՀՀ տարածքում գտնվող այլ երկրների դիմողներին։

Բացի Հայաստանից, Չեռնոգորիան մտադիր է նոր վիզաների կենտրոններ բացել Պակիստանում, Չինաստանում, Ղազախստանում, Ֆիլիպիններում, Կատարում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Բելառուսում, Նեպալում և Ուզբեկստանում։ Հետագայում նախատեսվում է ցանցն ընդլայնել դեպի Հորդանան, Քուվեյթ, Թաիլանդ և Ինդոնեզիա։

Չեռնոգորիայի ԱԳՆ-ն նշել է, որ վիզաների կենտրոնների ցանցի ընդլայնումն իրականացվում է երկրի վիզային քաղաքականությունը Եվրոպական միության վիզային քաղաքականությանը համապատասխանեցնելուն զուգահեռ։

Չեռնոգորիայի կառավարությունը 2026 թ.-ի հուլիսի 23-ին փոփոխություններ է կատարել վիզային ռեժիմում, որոնց համաձայն նոյեմբերի 1-ից Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի քաղաքացիներից վիզա է պահանջվելու երկիր մուտք գործելու համար։