Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-3

Վանաձորում 5 հոգի հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածանքով. նրանք թեստավորում կանցնեն

13.03.2020, 17:34
Վանաձորում 5 հոգի հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածանքով. նրանք թեստավորում կանցնեն
Վանաձորում 5 հոգի հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածանքով. նրանք թեստավորում կանցնեն
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./ԱՌԿԱ/. Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում», – հայտնում է Նիկողոսյանը Facebook–յան էջում:

Նշենք, որ Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսի վարակման 8 դեպք։ Առաջինը գրանցվել էր մարտի 1–ի գիշերը, փետրվարի 28–ից Թեհրանից Երևան ժամանած ՀՀ 29–ամյա քաղաքացու կրկնակի թեստը տվել է դրական արդյունք։ 31 մարդ, ովքեր շփվել են հիվանդի հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Մարտի 11–ին կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ երկու քաղաքացիների (45 և 27 տարեկան) և Իտալիայի 51–ամյա քաղաքացու մոտ, ովքեր վերադարձել են Իտալիայից։ Նրանցից մեկը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Մեկուսացվել է 57 մարդ։ Այնուհետև մարտի 12-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք: Այսօր` մարտի 13–ին, հայտնի դարձավ վարակման ևս 2 դեպքի մասին։

Մարտի 12–ի դրությամբ ընդհանուր առմամբ հայտնի է, որ 88 մարդ շփվել է վարակակիրների հետ։–0–