Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Վարչապետ. Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը ունենալու է էական հակակոռուպցիոն էֆեկտ

30.11.2022, 21:15
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր
Վարչապետ. Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը ունենալու է էական հակակոռուպցիոն էֆեկտ
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների նախագահները և պաշտոնատար այլ անձինք:

Քննարկվել են Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ մինչ այժմ իրականացված քայլերն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել համակարգի գործունեության, հայտարարագրման գործընթացի հնարավորինս պարզեցման և այլ հարցերի շուրջ:

Վարչապետը կարևորել է վերոնշյալ ինստիտուտի ներդրումը և ընդգծել, որ այն պետության և քաղաքացու հարաբերություններում ունենալու է առանցքային նշանակություն: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը նպաստելու է ոչ միայն թափանցիկության ապահովմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, այլ նաև ունենալու է էական հակակոռուպցիոն էֆեկտ:-0-