Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Երևանի 2020թ.–ի բյուջեից 100 մլն դրամ կհատկացվի քաղաքի դիտահորերի վերանորոգման համար. քաղաքապետարան

20.03.2020, 20:57
Ասֆալտապատման աշխատանքների ընթացքում այս տարի առանձին ուշադրության կարժանանան ճանապարհի վրա անհարթություն առաջացնող դիտահորերը
Երևանի 2020թ.–ի բյուջեից 100 մլն դրամ կհատկացվի քաղաքի դիտահորերի վերանորոգման համար. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./ԱՌԿԱ/. Ասֆալտապատման աշխատանքների ընթացքում այս տարի առանձին ուշադրության կարժանանան ճանապարհի վրա անհարթություն առաջացնող դիտահորերը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: 

«100 միլիոն դրամ է նախատեսված Երևանի 2020-ի բյուջեում՝ դիտահորերի, դրանց թուջե կափարիչների և անձրևորսիչների վերանորոգմանը: Ճանապարհի մակերևույթից ցածր կամ բարձր նիշի վրա գտնվող դիտահորերը այսօր երթևեկության համար խոչընդոտ են դառնում՝ երբեմն վթարային վիճակ ստեղծելով կամ վնասելով մեքենաները: Դրանք հիմա՝ ճանապարհների վերանորոգման ընթացքում կհավասարեցվեն ասֆալտի մակերևույթին», – նշել է Կարապետյանը Faccebook–յան իր էջում:

Նրա խոսքով, դիտահորերի խնամքի համար ըստ էության, պատասխանատու են ջրմուղ-կոյուղու կամ կապի համապատասխան կազմակերպությունները, բայց քանի որ տարիներ շարունակ գործող կարգավորումներով խնդիրը չի լուծվում, քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ, կամավոր լիազորությունը ստանձնել է համայնքը:–0–