Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը (ՍԽԵՄԱ)

06.11.2023, 14:57
Բեռնատարները կկարողանան երթևեկել նշված հատվածում միայն 21։00–ից մինչև 07։00–ն ընկած ժամանակահատվածում․ ՍԽԵՄԱ
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի կենտրոնում բեռնաթափման համալիր ծրագրով ցերեկային ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը։

Ինչպես այսօր նշվեց Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական նիստի ժամանակ, առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների համար ժամը 07:00-21:00-ին կարգելվի երթևկությունը Խանջյան-Սարյան և Լուսավորիչ-Կորյուն հատվածներում (40 փողոց և պողոտա)։

Բեռնատարները կկարողանան երթևեկել նշված հատվածում միայն 21։00–ից մինչև 07։00–ն ընկած ժամանակահատվածում։

Փողոցներն ու պողոտաները կկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշաններով մինչև շաբաթվա վերջ։–0–

схема.jpg