Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված գիծը

05.06.2023, 12:55
Մինչև սեպտեմբեր երկու հիմնական փողոց պետք է ունենա ավտոբուսների համար առանձնացված գծանշումներ
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված գիծը
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./ԱՌԿԱ/. Առաջին ավտոբուսային առանձնացված գիծն արդեն հանձնվել է շահագործման` Սարալանջի ճանապարհի վրա։ Այս մասին նշվել է Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նշվել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով։

Ինչպես նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, մինչև սեպտեմբեր երկու հիմնական փողոց պետք է ունենա ավտոբուսների համար առանձնացված գծանշումներ, մեկը Գայի պողոտան է, մյուսը դիտարկվում է Գարեգին Նժդեհ պողոտան։–0–