Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդել սկսել է պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու գործընթացը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)

09.11.2020, 16:07
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդել սկսել է պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու գործընթացը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՎԻԴԵՈ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդել սկսել է պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու գործընթացը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար կարող եք դիմել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ), հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը:

ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ Երևանում շահառու ընտանիքների հետ տարվող աշխատանքներում ներգրավված կլինեն նաև վարչական շրջանների (թաղապետարանների) աշխատակիցները, ովքեր, գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով կայցելեն վերոնշյալ ընտանիքներ:

Հատուցում ստանալու համար անհրաժեշտ պայմաններին, պահանջվող փաստաթղթերին ու այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ 

Այդ նպատակով Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են նաև թեժ գծի հեռախոսահամարներ (աշխատանքային օրերին և ժամերին).

Աջափնյակ վարչական շրջան +(374 11) 518-028
Ավան վարչական շրջան +(374 11) 518-135
Արաբկիր վարչական շրջան +(374 11) 518-193
Դավթաշեն վարչական շրջան +(374 11) 518-283
Էրեբունի վարչական շրջան +(374 11) 518-341
Կենտրոն վարչական շրջան +(374 11) 518-455
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան +(374 11) 518-590
Նոր Նորք վարչական շրջան +(374 11) 518-628
Նորք-Մարաշ վարչական շրջան +(374 11) 518-707
Նուբարաշեն վարչական շրջան +(374 11) 518-741
Շենգավիթ վարչական շրջան +(374 11) 518- 815
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան +(374 11) 518-891

Երևանի քաղաքապետարանից նաև հայտնում են, որ անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար շահառու ընտանիքի անդամները կարող են դիմել նաև Հանրային պաշտպանի գրասենյակ. հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք, հեռ.՝ +(37410) 600- 713։

Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով։–0–