Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց` մինչև հունիսի 13–ը (ՎԻԴԵՈ)
14.05.2020,
12:07
Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց` մինչև հունիսի 13–ը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում կայացրեց երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը կորոնավիրուսի տարածման ֆոնին։
Ինչպես նիստի ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով որոշման մանրամասները, արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվում է մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:
Ինչպես նշվում է նախագծում, նոր փոփոխությունների թվում է նաև կորոնավիրուսով վարակված անձանց հարկադիր հոսպիտալացումը:
Ինչպես նշվում է նախագծում, անձի նկատմամբ մեկուսացումը, որպես կանոն, կիրառվում է 14 օրացուցային օրով: Այն դեպքում, երբ անձը դեռևս վարակված չէ, սակայն առկա են հիմնավոր կասկածներ, որ վերջինիս մոտ կարող է հաստատվել վարակի առկայությունը, մեկուսացումը կարող է երկարաձգվել ևս 14 օրացուցային օրով, իսկ այն դեպքում, երբ մեկուսացման ընթացքում անձի մոտ հաստատվել է վարակի առկայությունը, մեկուսացումը կարող է երկարաձգվել մինչև անձի բուժումը կամ վարակի բացակայության փաստի հաստատումը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:-0-