Երևանում հոկտեմբերի 15–16–ին հոբելյանական միջոցառումներ կկազմակերպվեն ՀՀ ԳԱԱ–ի 70–ամյակի կապակցությամբ
08.10.2013,
19:25
ՀՀ ԳԱԱ–ի 70–ամյակի կապակցությամբ Երևանում հոկտեմբերի 15–16–ին հոբելյանական միջոցառումներ կկազմակերպվեն, հաղորդում է ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնը։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳԱԱ–ի 70–ամյակի կապակցությամբ Երևանում հոկտեմբերի 15–16–ին հոբելյանական միջոցառումներ կկազմակերպվեն, հաղորդում է ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնը։
Միջոցառումներին կմասնակցեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Եվրոպական միության, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ռումինիայի, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիաների պատվիրակությունները:
Պատվիրակությունները հոկտեմբերի 15-ին հանդիպում կունենան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հետ: Հանդիպումից հետո տեղի կունենա ՀՀ ԳԱԱ-ի հոբելյանական ցուցահանդեսի բացումը:
Նույն օրը կունենա ՀՀ ԳԱԱ-ի աշխատակիցների պարգևատրումը ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
Երեկոյան Ալ. Սպենդիարովի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին, որի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգեւներ կհանձնի ՀՀ ԳԱԱ-ի աշխատակիցներին։
Հաջորդ օրը ՀՀ նախագահը առանձին հանդիպում կունենա արտասահմանյան պատվիրակների հետ, որից հետո ՀՀ ԳԱԱ-ի հյուրերը կայցելեն ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներ, կլոր սեղանի շուրջ կքննարկեն ՀՀ ԳԱԱ-ի և արտերկրի ակադեմիաների և գիտական կենտրոնների միջև հնարավոր համագործակցությունը:
Հայաստանի գիտությունների ակադեմիան (1993 թվականից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա) հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 10-ին՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆ) հիման վրա:
Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին հիմնադիրներից մեկը և պրեզիդենտն էր ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Հովսեփ Օրբելին, իսկ 1947-1993 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Վիկտոր Համբարձումյանը: 1993-2006 թթ. ՀՀ ԳԱԱ-ն ղեկավարել է ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը: 2006թ. մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ է ընտրվել ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ բարձրագույն գիտական ինքնակառավարվող պետական հաստատություն է, որը միավորում է ԳԱԱ անդամներին և ԳԱԱ համակարգի գիտական հաստատությունների, հիմնարկների և ձեռնարկությունների աշխատողներին:
ԳԱԱ-ն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, համակարգում հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները: ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդականն է:
ՀՀ ԳԱԱ-ն, որպես պետական գիտական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտների, նրանց հավասարեցված հաստատությունների, օժանդակ ծառայությունների և կառավարման մարմնի՝ նախագահության միասնությունն է: ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի,
ըստ գիտության բնագավառների, գիտությունների հինգ բաժանմունք։–0–