Հայաստանում 2014թ.–ին նախատեսվում է 11,3%–ով ավելացնել գիտության պետական ֆինանսավորումը
30.10.2013,
16:34
Հայաստանի 2014թ.–ի պետբյուջեի նախագծում գիտության ֆինանսավորման ծավալները կկազմեն 12,7 մլրդ դրամ, ինչը 1,2 մլրդ դրամով կամ 11,3 տոկոսով շատ է ընթացիկ տարում ոլորտի համար հատկացված միջոցներից, չորեքշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտնեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 2014թ.–ի պետբյուջեի նախագծում գիտության ֆինանսավորման ծավալները կկազմեն 12,7 մլրդ դրամ, ինչը 1,2 մլրդ դրամով կամ 11,3 տոկոսով շատ է ընթացիկ տարում ոլորտի համար հատկացված միջոցներից, չորեքշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտնեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։
Ըստ Սաֆարյանի, միջոցների էական մասը` 9,2 մլրդ դրամը, կուղղվի բազային ֆինանսավորմանը, ինչը 67 մլն դրամով շատ է անցյալ տարվա ցուցանիշից։ Միաժամանակ 1,5 մլրդ դրամը կուղղվի պայմանագրային ֆինանսավորմանը։
Գիտական աստիճանների նպաստների վճարման համար հատկացված միջոցների ընդհանուր ծավալը կկազմի 446 մլն դրամ` ավելանալով 5 մլն դրամով։ Միջոցները հատկացվում են 770 գիտությունների դոկտորների հաշվարկից (նպաստը` 20 հազարական դրամ) և 2180 գիտությունների թեկնածու (նպաստը` 10 հազարական դրամ)։
Հայաստանի 2014 թ.–ի համախմբված պետբյուջեի եկամուտները նախատեսվում են 1 տրիլիոն 134 մլրդ դրամի սահմաններում, ծախսերը` 1 տրիլիոն 244 մլրդ դրամի սահմաններում։ Պակասուրդը կկազմի 110 մլրդ դրամ (1 դոլարը 405,76 դրամ է)։ Հայաստանում ՀՆԱ–ի իրական աճը 2014 թ.–ի բյուջեում նախատեսված է 5,2 տոկոսի սահմանում։ 12–ամսյա գնաճի ցուցանիշը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։–0–