Երևանում ներկայացվել է Հայաստանի առողջապահության համակարգի զարգացման 2014–2020 թթ.–ի հայեցակարգը
24.12.2013,
17:23
Երևանում երեքշաբթի ներկայացվել է Հայաստանի առողջապահության համակարգի զարգացման 2014–2020 թթ.–ի հայեցակարգը, որը մշակվել է Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում երեքշաբթի ներկայացվել է Հայաստանի առողջապահության համակարգի զարգացման 2014–2020 թթ.–ի հայեցակարգը, որը մշակվել է Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի կողմից։
Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ինստիտուտի տնօրեն, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը, հայեցակարգի հիմնական նպատակն է մշակել առողջապահության ոլորտի հետագա զարգացման մեխանիզմները բնակչության առողջության պահպանման, հիվանդացության, հաշմանդամության և վաղաժամ մահացության մակարդակի նվազման, կյանքի որակի բարելավման և կյանքի տևողության ավելացման միջոցով։
«Մենք մի շարք առաջարկներ ենք ներկայացրել առողջապահության ոլորտի զարգացման վերաբերյալ, ինչպես նաև մշակել ենք որոշակի օրինագծեր։ Առաջիկա տարիներին մեր նպատակն է ստեղծել առողջ հասարակություն և մատչելի բժշկություն, որն ուղղված է երկրում կյանքի միջին տևողության երկարացմանը», – ասաց Զելվեյանը։
Նրա խոսքերով` Հայաստանում կյանքի միջին տևողությունը 74 տարի է, սակայն տարածաշրջանի այլ երկրների համեմատ, այս ցուցանիշը բավականին ցածր է։
«Մենք հայեցակարգի մեջ առաջին անգամ ներառել ենք մեզ անհրաժեշտ մի շարք դրույթներ, որտեղ ուշադրություն է դարձվում տարեցների առողջությանը։ Ողջ աշխարհում այդ հարցին հատուկ ուշադրություն են դարձնում, քանի որ տարեցները հատուկ բժշկական խնամքի կարիք ունեն», – պարզաբանեց ինստիտուտի տնօրենը։
Նա նաև ավելացրեց, որ հայեցակարգում առաջնային հարցերի թվում նշված են մոր և մանկան առողջության խնդիրներն ու ոչ վարակիչ հիվանդությունների տարածման կանխումը։
«Ողջ աշխարհում ավելի քան 50 տոկոս մահացության դեպքերի պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն են։ Այսպիսով, եթե մենք ցանկանում ենք ունենալ առողջ հասարակություն, ապա պետք է մշակենք ոչ վարակիչ հիվանդությունների աճի կանխման մեխանիզմներ և ծրագրեր, քանի որ դա պետության համար ավելի էժան կլինի, քան արդեն հիվանդ մարդու բուժումը», – նշեց Զելվեյանը։
ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների համաձայն`այս տարվա հունվար–սեպտեմբերին հանրապետությունում գրանցվել է ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով մահացության ավելի քան 16 հազար 100 դեպք։–0–