Հայաստանում 2022թ.–ի առաջին եռամսյակում մահացել է 8 707 մարդ, աճը կազմել է 5,3%
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում 2022թ.–ի առաջին եռամսյակում մահացել է 8 707 մարդ, ինչը 5,3%–ով ավել է 2021թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները։
Մարդկանց ավելի քան կեսից շատը (55,4% կամ 4 825 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, այս տվյալը 10,4%–ով ավել է 2021թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Մահացության պատճառների թվում երկրորդ տեղում են նորագոյացությունները (14,9% կամ 1 298 մարդ, 1,2%–ի անկում)։
Մահացության այլ պատճառների թվում են նաև շնչառական օրգանների հիվանդությունները (9,9% կամ 866 մարդ, 37,7%–ի աճ), COVID-19–ը (7,6% կամ 657 մարդ, 26,9%–ի անկում), մարսողության օրգանների հիվանդությունները (4% կամ 346 մարդ, 2,3%–ի անկում)։–0–