Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Թաց ձյուն և 5-7 աստիճանի բարձրացում. Սուրենյանը պատմել է մոտակա օրերի եղանակի մասին

12.12.2019, 12:06
Թաց ձյուն և 5-7 աստիճանի բարձրացում. Սուրենյանը պատմել է մոտակա օրերի եղանակի մասին
Թաց ձյուն և 5-7 աստիճանի բարձրացում. Սուրենյանը պատմել է մոտակա օրերի եղանակի մասին
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

«Դեկտեմբերի 13-ին ընդամենը 1 օրով մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից։ Կենտորանակն և հարավային մարզերում սպասվում են շատ թույլ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով»,-այս մասին հայտնում է օդերևութաբանը: 

Նրա կանխատեսմամբ, դեկտեմբերի 14-17-ին Աֆրիկայի հյուսիսից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանի դեկտեմբերի 14-17-ին աստիճանաբար օր-օրի կբարձրանա այս օրերի համեմատ 5-7 աստիճանով։ 

«Դեկտեմբերի 14-ից հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մարզերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի»,-ասել է Սուրենյանը:-0-