Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

«Արամ Խաչատրյան» օդանավն իրականացրել է առաջին չվերթը

01.09.2017, 16:59
«Տարոն ավիա» ավիաընկերության նոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Գյումրու «Շիրակ» օդանավակայանում։
 «Արամ Խաչատրյան» օդանավն իրականացրել է առաջին չվերթը

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Տարոն ավիա» ավիաընկերության նոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Գյումրու «Շիրակ» օդանավակայանում, հայտնում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Օդանավը կոչվել է «Արամ Խաչատրյան»` հայ մեծ կոմպոզիտորի պատվին։ Ավիաընկերության առաջին ինքնաթիռը կոչվել է Մհեր Մկրտչյանի պատվին։

«Շատ հաճելի նորություն բոլորիս համար։ Այն նշանակում է, որ «Շիրակ» օդանավակայանը զարգանում է, և աշխատանքները տարվում են ճիշտ ուղղությամբ։ Ուղևորահոսքի և ավիածառայությունների պահանջարկի դրական դինամիկա է նկատվում»,– նշեց ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը։

«Տարոն ավիան» հայկական երկրորդ ավիափոխադրողն է Armenia ավիաընկերությունից հետո, այն թռիչքներ է իրականացնում դեպի «Շիրակ» օդանավակայան։ Ընկերությունը դեպի Գյումրի կանոնավոր և անկանոն չվերթեր է սկսել ապրիլի 25–ից։ Տվյալ պահին իրականացվում են թռիչքներ դեպի Մոսկվա, Դոնի Ռոստով, Սամարա և Կրասնոդար։ -0-