Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Արմավիրում պատանդառված փոքրիկն ազատ է արձակվել, հարուցվել է քրեական գործ

31.10.2017, 01:12
Արմավիրում պատանդառված փոքրիկն ազատ է արձակվել։
Արմավիրում պատանդառված փոքրիկն ազատ է արձակվել, հարուցվել է քրեական գործ
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի առթիվ։

Ինչպես հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, 2017 թվականի հոկտեմբերի 30-ին ժամը 16:00-ի սահմաններում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սան 29.01.2015թ. ծնված տղա երեխային։ 

Տղամարդն իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է պահել երեխային՝ վերջինիս ազատելու համար պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։ Վերջինս աշխատում է նույն մանկապարտեզում։ 

Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հաջողվել է վնասազերծել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին և երեխային անվնաս ազատ արձակել։ Փոքրիկը վնասվածքներ չունի։

Զենքի գործադրմամբ ակնհայտ անչափահաս երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (պատանդ վերցնելը)։ Քրեական գործը վարույթ է ընդունվել ՀԿԳ քննիչի կողմից։–0–