Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

Գեղարքունիքում վթարից տուժած 8 զինծառայողների վիճակը բավարար է. ՀՀ ՊՆ

26.06.2017, 15:59
ՀՀ ՊՆ–ն նոր տեղեկություններ է ներկայացրել ավտովթարից տուժած զինծառայողների մասին։
Գեղարքունիքում վթարից տուժած 8 զինծառայողների վիճակը բավարար է. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարությունը թարմ տեղեկություն է տրամադրել զինծառայողների մասին, ովքեր տուժել են շաբաթ օրը Գեղարքունիքում գրանցված խոշոր ՃՏՊ–ի հետևանքով։ 

«Վթարից տուժած 8 զինծառայողների վիճակն էլ բավարար է, բոլորի մոտ էլ կա դրական դինամիկա, ոմանց օրերս կարող են դուրս գրել», – Facebook–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Հունիսի 24–ին ժամը 06։30-ի սահմաններում Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհի՝ Դարանիկ գյուղի վարչական տարածքում, կողաշրջվել է ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ԳԱԶ 66 մակնիշի ավտոբուսը, որում եղել է 30 պայմանագրային զինծառայող, որոնցից 14–ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ։


Ավելի վաղ Հովհաննիսյանը հաղորդել էր, որ ութ զինծառայող տեղափոխվել է Երևան։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մնացածինը` բավարար։–0–