Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կողմնորոշվել է բնակության վայրի հարցում

26.10.2018, 12:30
Նոյեմբերին Սերժ Սարգսյանը վերջնականապես կլքի կառավարական ամառանոցը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կողմնորոշվել է բնակության վայրի հարցում
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերին Սերժ Սարգսյանը վերջնականապես կլքի կառավարական ամառանոցը, գրում է «Հրապարակ» թերթը։

«Ողջամիտ ժամկետ էինք դրել. խնդիրը կապված էր իրերը հավաքելու հետ, ինչն արդեն արվում է»,– տեղեկացնում է թերթը` հղում անելով սեփական աղբյուրին։

Այն հարցին, թե կմասնակցի՞ ՀՀԿ–ն ընտրություններին, կգլխավորի՞ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ցուցակը, թե՞ այս ընտրությունները բաց կթողնեն, թերթին պատասխանել են, որ խնդիրը քննարկման փուլում է։ 

Ըստ աղբյուրի, Սարգսյանները տեղափոխվում են Ձորաղբյուր` իրենց փեսա Միքայել Մինասյանին պատկանող ամառանաոցը։ 

Այն հարցին, թե ՀՀ երրորդ նախագահին պետությունը տուն չի հատկացնի՞, վարչապետի խոսնակ Արման Եղոյանը պատասխանել է, որ խնդրին սպառիչ պատասխանել է կառավարության աշխատակազմի ղեկավարը։ «10 տուն է առաջարկել, էլ ի՞նչ անեինք»,– ասել է նա։

Ի դեպ, կառավարական ամառանոցում Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո կմնան Արթուր Վանեցյանը և Նիկոլ Փաշինյանը։ 

Պարբերականը հիշեցնում է, որ այնտեղ ապրելու իրավունք ունի նախագահ Արմեն Սարգսյանը, սակայն նա, ինչպես հայտնել են նախագահականից, այնտեղ տեղափոխվելու մտադրություն չունի։ Նման մտադրություն չունի նաև պաշտխանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով նույնպես կարող է այնտեղ բնակվել։ Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ապա նա դեռՍերժ Սարգսյանի ժամանակ էր հրաժարվել այնտեղ բնակվելուց։ -0-