Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում. Լարսի անցակետը բաց է
21.11.2016,
10:57
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ի ժամը 10.40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ի ժամը 10.40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից Կապան տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Գորիս և Սիսիան քաղաքներում, Տավուշի մարզում՝ մառախուղ:
Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:–0–