Հայաստանից նոր չարտերային չվերթեր կգործարկվեն ամռան ընթացքում
16.05.2018,
11:31
Մի շարք ավիաընկերություններ ստացել են թույտվություն ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Մի շարք ավիաընկերություններ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել են թույտվություն ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու համար, հաղորդում է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը։
Ոչ կանոնավոր չվերթերը կիրականացվեն մասնավորապես դեպի Ֆրանսիա (Նիցա), Կիպրոս (Լառնակա), Մոնտենեգրո (Տիվատ), Հունաստան (Արաքսոս, Կոս, Հերակլիոն, Հռոդոս, Սալոնիկ), Բուլղարիա (Վառնա, Բուրգաս), Իտալիա (Ռիմինի, Վենետիկ), Իսպանիա (Բարսելոնա), Եգիպտոս (Հուրգադա):