Հայաստանն ուսումնասիրում է շուկան էլեկտրոմոբիլներ գործարկելու համար. փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ուսումնասիրում է շուկան էլեկտրոմոբիլներ գործարկելու համար, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։
Նրա խոսքով, այս տարի նախարարությունը ծրագրում է ուսումնասիրել հեղուկ գազի և տրանսպորտային միջոցներում դրա կիրառման շուկան։
«Մտադիր ենք կարգավորել ներդրումային և օրենսդրական դաշտը` էլեկտրոմոբիլների համար պայմաններ ստեղծելու նպատակով, քանի որ մեծապես կարևորում ենք էներգետիկ շուկայի համատեքստում, և կուսումնասիրենք այդ հնարավորությունները», – ասաց Հարությունյանը։
Միաժամանակ նա չբացառեց էլեկտրական ավտոբուսների գործարկման հնարավորություն, սակայն ընդգծեց, որ տնտեսապես դա, դժվար թե, ձեռնտու լինի։
ԵվրԱզԷՍ–ի երկրներում 2017 թ.–ից զրոյացվել են թեթև էլեկտրոմոբիլների ներկրման մաքսային տուրքերը` այդ երկրներում (ՌԴ, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան) էլեկտրոմոբիլների շուկային աջակցելու նպատակով։ Այսպես, թեթև էլեկտրոմոբիլների մաքսային տուրքի դրույքաչափը նվազել է` 17 տոկոսից դառնալով 0 տոկոս, իսկ մինչև 5 տոննա զանգվածով բեռնատարներինը 15 տոկոսից դարձել է 5 տոկոս։
Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանը որոշում է ընդունել ազատել էլեկտրոմոբիլների սեփականատերերին մայրաքաղաքում կայանման վճարներից։–0–