Հայաստանում Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել, ով խախտել է սահմանը
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անցած հանգստյան օրերին Ախուրյան սահմանամերձ գետի ափին (Արմավիրի մարզ) ՀՀ–ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, հայտնում է սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:
Ծառայություն իրականացնելիս Արմավիրի սահմանապահ ջոկատը նկատել է անհայտ մի անձի, ով անօրինակ կերպով հատել է հայ–թուրքական սահմանը ու փորձել է ձուկ բռնել Հայաստանի տարածքում: Մի քանի րոպե անց սահմանախախտը ձերբակալվել է
Ստուգողական աշխատանքներ կատարելիս պարզվել է, որ չարագործը (ծնված` 1995 թ.–ին) Թուրքիա Դիգորի գավառի բնակիչ է:
Ձերբակալվածը խոստովանական ցուցմունք է տվել։
Ըստ փոխգործակցության սահմանված կարգի, միջադեպի մասին օպերատիվորեն իրազեկվել են ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ–ն:-0-