Հայաստանում բնակվող շուրջ 100 հազար հայ երկքաղաքացիություն ունի
25.10.2016,
17:48
Հայաստանում բնակվող շուրջ 100 հազար հայ երկքաղաքացիություն ունի, երեքշաբթի ԱԺ-ում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բնակվող շուրջ 100 հազար հայ երկքաղաքացիություն ունի, երեքշաբթի ԱԺ-ում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
Նա նշեց, որ ոստիկանության բազայում առկա է երկքաղաքացիություն ունեցող 95839 քաղաքացու տվյալ, ընդ որում, նրանց թիվը վերջին երկու ամսվա ընթացքում աճել է, քանի որ օգոստոսին նրանց թիվը 94050 էր:
«Հիմնականում դրանք մեր քաղաքացիներն են, ովքեր Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել, սակայն մեզ մոտ առկա տվյալների համաձայն, նրանց շուրջ 70-80 տոկոսը բնակվում է Հայաստանի տարածքում», - ասաց Եղիազարյանը:
Նրա խոսքով, նրանք օգտագործում են իրենց երկրորդ քաղաքացիությունը տարբեր հարցերի, այդ թվում` սոցիալական հարցերի լուծման համար: -0-