Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանում կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում

20.12.2017, 11:04
Հայաստանում գարնան շունչ կզգացվի։
Հայաստանում կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում դեկտեմբերի կեսին իսկական գարնան շունչ կզգացվի։

Երկրի ողջ տարածքում դեկտեմբերի 20–ին և 21–ին գիշերային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա 5–6 աստիճանով։

Առաջիկա չորս օրն ամենաբարձր ջերմաստիճանները կանխատեսվում են Սյունիքի հովիտներում, որտեղ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +11...+16–ի։ Տավուշում կանխատեսվում է +12...+16, Սյունիքի նախալեռներում և Լոռիում` +10...+14։

Երևանում չորեքշաբթի օրվանից մինչև կիրակի օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +4...+6 աստիճանի սահմանում և գիշերը` +1...+3–ի։ 

Միաժամանակ դեկտեմբերի 20–ի օրվա երկրորդ կեսից, ինչպես նաև դեկտեմբերի 21–24–ը հանրապետության բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպավում են տեղումներ։ 

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում քամու ուժգնությունը կարող է կազմել 20–25 մ/վ։–0–