Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում մեկնարկում է շտապօգնության կանչերի կենտրոնացման պիլոտային ծրագիրը

27.09.2019, 14:30
Ծրագրի արդյունքները ամփոփելուց հետո այն կտարածվի ամբողջ երկրի վրա:
Հայաստանում մեկնարկում է շտապօգնության կանչերի կենտրոնացման պիլոտային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մեկնարկում է շտապօգնության կանչերի կենտրոնացման պիլոտային ծրագիրը: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս պահին մարզերից բջջային և IP հեռախոսակապով 103 զանգահարելու դեպքում քաղաքացին միանում է Երևանի ՇՕ կայանին (բացի Վիվասելի բաժանորդներից), որը սակայն չի սպասարկում մարզերի կանչերը, այլ ուղղակի քաղաքացուն է փոխանցում մարզի տվյալ կայանի հեռախոսահամարը և քաղաքացին ստիպված է լինում կատարել երկրորդ զանգը մարզային համապատասխան կայան, ինչը երկարացնում է կանչի ընդունման և սպասարկման ժամանակը», - գրել է նա:

Ըստ Թորոսյանի, պիլոտային ծրագրի շրջանակներում Արարատի, Արտաշատի և Վաղարշապատի ՇՕ կայանների բոլոր կանչերը կգան Երևանի ՇՕ կայան, որտեղից առանց հավելյալ զանգի անհրաժեշտության կփոխանցվեն համապատասխան կայան:

Նախարարը հայտնել է նաև, որ ծրագրի արդյունքները ամփոփելուց հետո այն կտարածվի ամբողջ երկրի վրա:

«Հիշեցնեմ նաև որ վերջին 2 ամիսների ընթացքում Երևանի և մարզերի ՇՕ կայանները համալրվել էին հավելյալ հերթափոխներով, ինչը էականորեն բարելավել է կանչերի սպասարկման ժամանակը և որակը: Շտապօգնության բարեփոխումները շարունակական են լինելու», - գրել է Արսեն Թորոսյանը:-0-