Հայաստանում սպասվում է քամու ուժգնացում
15.03.2017,
11:05
Հայաստանում առաջիկա հինգ օրը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2–4 աստիճանով։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առաջիկա հինգ օրը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2–4 աստիճանով, հաղորդում է Հայպետհիդրոմետը։
Ամենացուրտ եղանակը կգրանցվի ուրբաթից կիրակի Շիրակում, Կոտայքում և Գեղարքունիքում, ինչպես նաև Արագածոտնի լեռներում և Վայոց Ձորում, որտեղ գիշերային ժամերին սպասվում է -2...-7 աստիճան։
Երևանում չորեքշաբթի ցերեկը սպասվում է +13...+15 աստիճան, հետագա չորս օրերի ընթացքում ջերմաստիճանը կնվազի` հասնելով 11–13 աստիճանի։ Գիշերային ժամերին սպասվում է -3...-5։
Միաժամանակ մարտի 15–19–ը հանրապետության մարզերից շատերում պարբերաբար սպասվում է կարճատև անձրև, լեռնային շրջաններում` ձնախառն անձրև, նախալեռներում և Երևանում` անձրև։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15–20 մ/վ։–0–