Հայաստանում ռազմական մեդիահոլդինգ է ստեղծվել
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել «Զինուժ Մեդիա» մեդիահոլդինգի ստեղծման մասին։
Հարցը ներկայացնելով` Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ մեդիահոլդինգը ստեղծվում է երեք պետական հաստատությունների` «Զինուժ» ստուդիայի, «Սպայի տան» և «Հայ զինվոր» թերթի միաձուլման և վերակազմավորման միջոցով։
«Նոր կառույցի հիմնական նպատակը գերատեսչության գործունեության լուսաբանումն է հեռուստա– և ռադիոծրագրերի, ինչպես նաև տպագիր մամուլի միջոցով, զինվորական ծառայության քարոզում, հոգևոր, մշակութային, հայրենասիրական գաղափարների տարածում, երկրի տեղեկատվական անվտանգության սպառնալիքների հակազդումը»,– ասաց Սարգսյանը։
«Զինուժ մեդիան» կզբաղվի նաև տվյալների բազայի արդիականացմամբ (ֆիլմեր, աուդիո և տեսագրություններ), Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի տեղեկատվական սպասարկմամբ։ -0-