Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

ԿԽՄԿ-ն ներգրավված է գաղտնի երկխոսության մեջ Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի հարցով

13.08.2019, 16:42
Իր մանդատի շրջանակներում Կոմիտեի ներկայացուցիչները այցելում են ազատազրկման մեջ գտնվող անձանց:
 ԿԽՄԿ-ն ներգրավված է գաղտնի երկխոսության մեջ Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի հարցով

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների միջև: Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Իռեն Ալոյանը:

«Իր մանդատի շրջանակներում Կոմիտեի ներկայացուցիչները այցելում են ազատազրկման մեջ գտնվող անձանց պահվելու պայմանները դիտարկելու, ինչպես նաև աջակցելու ընտանիքի հետ կապ հաստատելու հարցում», - ասաց նա:

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ երկուշաբթի` օգոստոսի 12-ին ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ զինծառայող է լքել մարտական դիրքը։ 2000թ. ծնված զինծառայող` Արայիկ Հայկի Ղազարյանը դեռևս չպարզված հանգամանքերում լքել է մարտական դիրքը ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիդ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողը ուղղակի մոլորվել է: Տոնոյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում զինծառայողին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, մասնավորապես, նախարարությունը դիմել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:–0–