Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 9, շաբաթ
եղանակը
Երևանում
+14

ՊԵԿ-ը կստուգի հայկական շուկայում ադրբեջանական խնձորի հայտնվելու փաստը

26.04.2017, 14:52
ՊԵԿ-ը անհրաժեշտ է համարում պարզաբանել տեղական շուկայի տարբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու փաստը:
ՊԵԿ-ը կստուգի հայկական շուկայում ադրբեջանական խնձորի հայտնվելու փաստը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել տեղական շուկայի տարբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու փաստը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունը նշում է, որ խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ` ընդգծելով, որ ՀՀ օրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ։

«ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով»,  – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։–0–