Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին Կեմերովոյում գրանցված ողբերգության կապակցությամբ

26.03.2018, 10:56
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին Կեմերովոյում գրանցված ողբերգության կապակցությամբ։
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին Կեմերովոյում գրանցված ողբերգության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ է դարձել, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանրապետության նախագահն անկեղծ և խորին ցավակցություններ է հայտնել ՌԴ նախագահին և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խնդրելով զոհվածների բարեկամներին ու մերձավորներին փոխանցել կարեկցանքի և զորակցության խոսքեր, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում»,– նշվում է ցավակցական հեռագրում։

ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում նախօրեին բռնկված հրդեհի վայրում փրկարարները հայտնաբերել են 53 զոհի մարմիններ, 12 մարդ հոսպիտալացվել է, ևս 36 տուժած ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Շտաբից նաև տեղեկացրել են, որ այժմ իրականացվում են աշխատանքներ ևս 16 մարդու որոնման ուղղությամբ։ Հրդեհի օջախը, նախնական տվյալներով, գտնվել է չորրորդ հարկում գործող խաղասրահում։–0–