Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Երևանի 97 բենզալցակայանում տեսչական ստուգումներ են իրականացվել. ԱԻՆ

21.11.2016, 13:06
Երկուշաբթի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Երևանի 97 բենզալցակայանում տեսչական ստուգումներ են իրականացվել. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Անդրադառնալով նախարարի՝ գազալցակայաններում և բենզալցակայաններում իրականացվող ստուգումների հանձնարարականին՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց Երևան քաղաքի բենզալցակայանների ստուգումների արդյունքների մասին:

Ներկայացնելով ամփոփ տվյալները՝ Ա. Մկրտչյանը հավելեց, որ արդեն 97 բենզալցակայանում իրականացվել են ստուգումներ և կազմվել են համապատասխան արձանագրություններ. հիմնական խախտումները քաղաքաշինության նորմերի պահպանման ոլորտում են:

Նախարարը հանձնարարեց շարունակել ստուգումները և խախտումներ արձանագրելու դեպքում անմիջապես զեկուցել:–0–