Երևանում պատանդ վերցված աղջիկը շոկային վիճակում է

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանում պատանդ վերցված աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է, նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում, տեղեկացրել է «Էրեբունի» ԲԿ–ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Այսօր Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ աղջիկ էր պատանդ վերցրել ու սպառնում էր սպանել նրան։ Հանցագործը վիրավորվել էր դիպուկահարի կողմից, վնասազերծվել և տեղափոխվել հիվանդանոցում, որտեղ ավելի ուշ մահացել էր։
«Աղջկա վիճակը գնահատվում է միջին ծանրության, ինչը պայմանավորված է շոկային վիճակով։ Նա ունի բազմաթիվ կապտուկներ, կտրած վերքեր», – տեղեկացրել է Մանուկյանը։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ընթանում է քննություն միջադեպի պատճառների բացահայտման ուղղությամբ։–0–