Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+21

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հակառակորդները պահանջում են, որ համակարգին անցնելը կամավոր լինի

15.11.2013, 17:43
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց պահանջներն են ներկայացրել իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հակառակորդները պահանջում են, որ համակարգին անցնելը կամավոր լինի
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց պահանջներն են ներկայացրել իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։

Ինչպես տեղեկացնում է «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը, ներկայացված փաստաթղթի հիմնական դրույթները պահանջում են օրենքում «պարտադիր» (կուտակային կենսաթոշակային համակարգ) բառը փոխարինել «կամավոր» բառով։

Ուրբաթ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ուղղված բողոքի ակցիա անցկացվեց խորհրդարանի շենքի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու քննարկման արտահերթ նիստը։ Արտահերթ նիստը նախաձեռնել էին «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» և ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունները։ Սակայն նիստը տապալվեց քվորումի բացակայության պատճառով, քանի որ խորհրդարանի կոալիցիան` Հայաստանի հանրապետական կուսակցությունը և «Օրինաց երկիր» կուսակցությունը չներկայացան նիստին։

Տեղեկությունն այն մասին, որ խորհրդարանի արտահերթ նիստը չի կայացել իշխող կոալիցիայի պատգամավորների բացակայության պատճառով, առաջացրել է բողոքողների վրդովմունքը, ովքեր մոտեցել են խորհրդարանի շենքի գլխավոր մուտքին։

Ակցիայի նախաձեռնողը «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարումների» նախաձեռնությունն է։

Ցուցարարները հորդորել են նաև իշխող կուսակցության պատգամավորներին ուրբաթ մինչև ժամը 15։00–ը գալ խորհրդարան, որպեսզի քվորում ապահովեն։ ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն, քվորումի բացակայության դեպքում գրանցումը շարունակվում է մինչև քվորում ապահովելը, սակայն մինչև ժամը 15։00–ը քվորում այդպես էլ չապահովվեց։

2014 թվականի հունվարի 1–ից երկրում ծրագրվում է պարտադիր կարգով կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնել։ Դրանում կներառվեն 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնված բոլոր քաղաքացիները։

Նախատեսվում է, որ 2014 թվականին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կանցնեն Հայաստանի մոտ 250 հազար քաղաքացիներ։

Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային կամավոր կուտակային համակարգի ներդրման միջոցով: 2014 թվականի հունվարի մեկից երկրի կուտակային կենսաթոշակային համակարգը կներդրվի պարտադիր կարգով այն քաղաքացիների համար, ովքեր ծնվել են 1974 թվականի հունվարի մեկից հետո:

Կուտակային բաղադրիչը թույլ է տալիս ապագա կենսաթոշակառուին ձևավորել կենսաթոշակի չափը։ Յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր կուտակային հաշվին կներդնի աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ, կփոխանցի պետությունը։ ($1 – 405,06 դրամ)։ --0—