Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Անգլերեն դասավանդողները քննարկում են Հայաստանի կրթության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման հեռանկարները

02.10.2013, 13:13
Հայաստանի տարբեր մարզերի անգլերեն լեզվի ավելի քան 100 դասավանդողներ «Կրթություն. առաջընթաց կամ վերջնական նպատակ» համաժողովի ընթացքում քննարկում են կրթության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման հեռանկարները։
Անգլերեն դասավանդողները քննարկում են Հայաստանի կրթության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման հեռանկարները
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տարբեր մարզերի անգլերեն լեզվի ավելի քան 100 դասավանդողներ «Կրթություն. առաջընթաց կամ վերջնական նպատակ» համաժողովի ընթացքում քննարկում են կրթության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման հեռանկարները։
Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված երկօրյա համաժողովը մեկնարկել է չորեքշաբթի Երևանում։

«Մեր համաժողովի նպատակն է ծանոթացնել մասնագետներին դասավանդման նորագույն տեխնոլոգիաների, ինչպես նաև անգլերենի լեզվի ուսուցման համար աշխարհում կիրառվող տեխնոլոգիաների հետ», – համաժողովի բացման ժամանակ ասել է Բրիտանական խորհրդի հայկական մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին տեղեկացրել է, որ Հայաստանում վերջին տարիներին ավելի շատ ուշադրություն է հատկացվում կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը, և դրա լավագույն օրինակներից մեկը 2009 թ.–ին Հայկական վիրտուալ քոլեջի ստեղծումն է։

ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը կարևորել է նման համաժողովները, որոնք նպաստում են անգլերենի դասավանդման մակարդակի արդյունավետության բարձրացմանը, ինչն իր հերթին կծառայի աշխարհում բրիտանական մշակույթի ավելի լավ ընկալմանը։

Համաժողովին որպես հյուր հրավիրված է կրթական տեխնոլոգիաների փորձագետ Ռասլ Սթենորդը, ով ավելի վաղ դասավանդել է Ուեսթմիսթերի համալսարանում, նա մի շարք հեղինակավոր մասնագիտացված հրատարակություններում հոդվածների հեղինակ է։–0–