Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Արդարադատության նախարարությունը վերջին տարում հասարակության հետաքրքրությունների և իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացրել է մի շարք համակարգային բարեփոխումներ. նախարար

25.05.2015, 16:57
Հայաստանի արդարադատության նախարարությունը վերջին տարում իրականացրել է մի շարք համակարգային բարեփոխումներ հասարակության հետաքրքրությունների  և իրավունքների պաշտպանության ոլորտներում, երկուշաբթի լրագրողներին ասաց  գերատեսչության ղեկավար Հովհաննես Մանուկյանը։
Արդարադատության նախարարությունը վերջին տարում հասարակության հետաքրքրությունների  և իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացրել է մի շարք համակարգային բարեփոխումներ. նախարար
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արդարադատության նախարարությունը վերջին տարում իրականացրել է մի շարք համակարգային բարեփոխումներ հասարակության հետաքրքրությունների  և իրավունքների պաշտպանության ոլորտներում, երկուշաբթի լրագրողներին ասաց  գերատեսչության ղեկավար Հովհաննես Մանուկյանը։

«Վերջին տարվա ընթացքում նախարարության կարևորագույն նպատակային խնդիրների որոշումներ են կայացվել, որոնք վերաբերում են հասարակական ծառայությունների մատուցման բնագավառներին, մասնավորապես  քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությանը (ՔԿԱԳ), նոտարական համակարգին, որոնց հետ բնակչությունն առավել հաճախ է առնչվում, ինչպես նաև այլ ոլորտների` կապված հասարակության հետաքրքրությունների  և իրավունքների պաշտպանության, մասնավորապես ուղղիչ հաստատությունների և Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը», – նշեց նախարարը։

Նրա խոսքերով, վերջին տարում նախարարությունում հաջողվել է ձևավորել ` գրագետ, հետաքրքրված և կարող մարդկանց թիմ, որոնց հաջողվում է իրենց առջև դնել ռեալ նպատակներ` ձևավորելով դրանց իրագործման պրակտիկ մեթոդներ։

Գործող կառավարության ձևավորումից հետո,  2015 թ.. ապրիլի 30–ի դրությամբ արդարադատության նախարարության հաշվետվության  տվյալներով, կատարված աշխատանքների արդյունքում,  ուղղիչ հաստատություններում մարդկանց թիվը 3934 է (2014 թվ.–ի մայիսի 1-ի դրությամբ` 3913)։

Հաշվետվություններում ներկայացված են նաև համակարգային բարեփոխումները`  հաշվետու ժամանակահատվածում, մասնավորապես 2014 թ. հոկտեմբերի 14–ից սկսել է գործել Հայաստանի  ուղղիչ ծառայության պաշտոնական վեբկայքը։

Դատական ակտերի կատարման ոլորտում սկսած 2014 թվ. մայիսի 1-ից մինչև 2015 թվ. մայիսի 1-ը առգրավվել է 36 մլրդ. 258 մլն. 828 հազ. 336 դրամ, որից պետբյուջեի օգտին` 22 մլրդ. 560 մլն. 218 հազ. 704 դրամ, 1 մլրդ 657 մլն. 83 հազ. 219 դրամ` ֆիզիկական անձանց օգտին, 9 մլրդ. 618 մլն. 158 հազ. 774 դրամ` իրավաբանական անձանց օգտին և 2 մլրդ. 423 մլն. 367 հազ. 641 դրամ` գույքային գործերով։ –0–