Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Երևանում քննարկվում է 2016-2021 թթ. առողջապահության զարգացման ռազմավարությունը

16.12.2015, 14:13
Հայաստանի առողջապահության զարգացման ռազմավարությունն է քննարկվում Երևանում` հանրապետության առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների և միջազգային փորձագետների մասնակցությամբ։  
 Երևանում քննարկվում է 2016-2021 թթ. առողջապահության զարգացման ռազմավարությունը
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  2016-2021 թթ. Հայաստանի առողջապահության զարգացման ռազմավարությունն է քննարկվում Երևանում` հանրապետության առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների և միջազգային փորձագետների մասնակցությամբ։  

«Փաստաթուղթը պետք է արտացոլի առողջապահության համակարգի զարգացումն ինդիկատորներով, ժամկետներով, ցուցանիշներով, ընդգրկի բոլոր իրականացվելիք  միջոցառումները` հաշվի առնելով ԱՀԿ–ն»,– չորեքշաբթի լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Ըստ նրա, փաստաթղթի հաստատումից հետո կմշակվի համապատասխան «ճանապարհային քարտեզ», որում կամրագրվեն գերակա ուղղությունները, մասնավորապես, հանրային առողջության պահպանմանն ուղղված ծրագրեր։

«Շեշտը պետք է դրվի կանխարգելիչ միջոցառումների վրա։ Փաստաթղթում կնշվեն նաև կոռուպցիոն ռիսկերի նվազմանն ուղղված քայլեր»,– ասաց Մուրադյանը։

Նա ընդգծեց, որ առողջապահության համակարգի հիմնական ուղղությունը պետք է լինի ոչ թե առողջության վերականգնումը, այլ դրա պահպանումը։ Նախարարը հույս հայտնեց, որ ռազմավարության իրագործումը մեկնարկում է 2016 թվականին։ -0-