Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Աշխարհում ծնողները ծախսում են ավելի քան 44 հազար դոլար իրենց երեխայի կրթության համար. HSBC

15.09.2017, 14:59
/. Աշխարհում ծնողները ծախսում են ավելի քան 44 հազար դոլար իրենց երեխայի կրթության համար` տարրական դպրոցից մինչև համալսարան։
Աշխարհում ծնողները ծախսում են ավելի քան 44 հազար դոլար իրենց երեխայի կրթության համար. HSBC

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհում ծնողները ծախսում են ավելի քան 44 հազար դոլար իրենց երեխայի կրթության համար` տարրական դպրոցից մինչև համալսարան, նշվում է HSBC-ի «Կրթության արժեքը» զեկույցում։

Ըստ զեկույցի` 15 երկրներում և տարածաշրջաններում բնակվող ավելի քան 8400 ծնողների շրջանում անցկացված հարցման համաձայն` հետևյալ երկրներում բնակվող ծնողներն ամենամեծ ֆինանսական ներդրումն ունեն իրենց երեխաների կրթական բոլոր ծախսերի առումով՝ Հոնկոնգում (132161 ԱՄՆ դոլար), ԱՄԷ-ում (99378 ԱՄՆ դոլար) և Սինգապուրում (70939 ԱՄՆ դոլար):

Ծնողների մեծամասնությունը (87%) օգնում է վճարել իրենց երեխայի՝ ներկայիս փուլի  կրթության համար: Նրանց 85%-ը վճարում է նաև հետագա բուհական կամ միջին մասնագիտական կրթության համար:  

Ըստ զեկույցի` ուսանողական վարկերի հետ մեկտեղ բարձրագույն կրթություն ստացող ուսանողների միայն 15%-ն է օգնում վճարել կրթության համար:  Ուսանողների 16%-ն օգտվում է պետական աջակցությունից (կրթաթոշակ, հովանավորի աջակցություն կամ դրամաշնորհ), իսկ 8%-ը՝ դպրոցի և համալսարանի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունից:

Հայաստանը զեկույցի երկրներում ներառված չէ, սակայն հետաքրքիր է որոշ համեմատականներ անցկացնել HSBC հետազոտության արդյունքների և Հայաստանի վիճակագրական տվյալների միջև: 2015թ.-ի դրությամբ 5-9 դասարաններում սովորող աշակերտների ծնողները մեկ երեխայի հաշվով ծախսել են ամսական միջինը 3467 ՀՀ դրամ, իսկ ավագ դասարաններում սովորող երեխաների ծնողները՝ 6300 ՀՀ դրամ:

Թեև Հայաստանում պարտադիր կրթությունն անվճար է, շատ ծնողներ դժվարանում են հոգալ իրենց երեխաների ընթացիկ ուսումնական ծախսերը: 2015թ.-ի ընթացքում 15-17 տարեկան պատանիների 13.8%-ը որևէ ուսումնական հաստատություն չի հաճախել: Նրանցից 3.7%-ը պատճառաբանել է, որ կրթական ծառայությունները շատ թանկ են: Հայաստանում 2016-2017թթ. ուսումնական տարում պետական դպրոցներում սովորում էր 357052 աշակերտ, իսկ ոչ պետական դպրոցներում՝ 7816 աշակերտ:–0–