Աշուն է գալիս Հայաստան
10.09.2018,
10:47
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Սեպտեմբերի 10-11-ին՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում սեպտեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կլինի 30–34 աստիճան տաքություն:–0–