Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Աղքատությունն ու գործազրկությունը Հայաստանի հիմնական մարտահրավերներն են. ՄԱԿ–ի մշտական ներկայացուցիչ

24.10.2013, 14:48
Աղքատությունը և գործազրկությունը Հայաստանի հիմնական մարտահրավերներն են, հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց հանրապետությունում ՄԱԿ–ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն։
Աղքատությունն ու գործազրկությունը Հայաստանի հիմնական մարտահրավերներն են. ՄԱԿ–ի մշտական ներկայացուցիչ
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աղքատությունը և գործազրկությունը Հայաստանի հիմնական մարտահրավերներն են, հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց հանրապետությունում ՄԱԿ–ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն։

«Դա հաշվի առնելով` մենք փոխել ենք մեր գործունեության բնույթը և ներկայում աշխատում ենք Հայաստանի կառավարության և ժողովրդի գերակայություններին համապատասխան»,– ասաց նա։

Բուզետոյի խոսքով, այդ երկու խնդիրների լուծման համար ՄԱԿ–ի երևանյան գրասենյակը երկրի ղեկավարության օժանդակության և նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։

Մասնավորապես, այդ նպատակի համար ՄԱԿ–ն ուսումնասիրում է աշխարհում աղքատության և գործազրկության դեմ պայքարում կուտակած փորձը` հանրապետություն հրավիրելով տարբեր բնագավառների փորձառու մասնագետների և փորձագետների, ովքեր Հայաստանին այդ երկու առանցքային  խնդիրների լուծման առավել ընդունելի ուղիներ է առաջարկում։

«Բացի այդ, Հայաստանի կառավարության հետ համատեղ մենք փորձում ենք ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի փոքր և միջին բիզնեսի զարգացման համար»,– ավելացրել է նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Այլ ուղղությունների թվում, որոնց վրա ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի ղեկավարն իր ուշադրությունն է կենտրոնացնում, Բուզետոն հիշատակեց, մասնավորապես, երկրի ղեկավարության օժանդակությունը կոռուպցիայի և շրջակա միջավայրի դեմ պայքարում, սիրիահայ փախստականների և մանկատների աջակցությունը։

Հայաստանի ազգային վիճակագրական տվյալներով, գործազրկության մակարդակը 2013 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 16.2 տոկոս` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 1.2 տոկոսով։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս հայտարարեց, որ աղքատության շեմին է գտնվում Հայաստանի բնակչության 32.5 տոկոսը։ 2011 թվականի մարդահամարի նախնական տվյալներով, Հայաստանի բնակչության առկա թիվը կազմում է 2 871 771, իսկ մշտականը` 3 018 854։ -0-