Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Գալուստ Սահակյանը բժիշկների հսկողության տակ է. ԱՆ

18.02.2016, 15:14
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը նախօրեին հոսպիտալացվել է զարկերակային ճնշման տատանումների պատճառով, նա դեռևս բժիշկների հսկողության տակ է, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
 Գալուստ Սահակյանը բժիշկների հսկողության տակ է. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը նախօրեին հոսպիտալացվել է զարկերակային ճնշման տատանումների պատճառով, նա դեռևս բժիշկների հսկողության տակ է,  «Նովոստի-Արմենիայի»փոխանցմամբ, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Սահակյանը  նախօրեին ուշ երեկոյան հոսպիտալացվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց ճնշման կտրուկ տատանման պատճառով։

«Խորհրդարանի նախագահի վիճակը բավարար է, նա կայուն վիճակում է, լավ տրամադրություն ունի: Այս պահին բժիշկների հսկողության տակ է, և կարծում եմ,  ամեն ինչ լավ կլինի»,-ասաց Մուրադյանը:

Նա նշեց, որ  հոսպիտալացվելուց հետո Սահակյանն անցել է անհրաժեշտ բուժհետազոտություններ, բուժումը շարունակվում է: Ինչ վերաբերվում է դուրսգրման ամսաթվին, նախարարը նշեց, որ խորհրդարանի նախագահը դեռևս բժիշկների հսկողության տակ է: --0--