Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հակածխախոտային օրենքներն ուղղված չեն Հայաստանի պետբյուջեի համալրմանը. փորձագետ

24.07.2018, 15:57
Հակածխախոտային օրենքներն ուղղված չեն Հայաստանի բյուջեի համալրմանը, այլ ընդամենը կարգապահական քայլեր են։
Հակածխախոտային օրենքներն ուղղված չեն Հայաստանի պետբյուջեի համալրմանը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հակածխախոտային օրենքներն ուղղված չեն Հայաստանի բյուջեի համալրմանը, այլ ընդամենը կարգապահական քայլեր են, երեքշաբթի լրագրողներին ասաց Հիվանդությունների և դրանց կանխարգելման ազգային ինստիտուտի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը։

«Այդ քայլը ցույց է տալիս, որ պետությունը մտահոգված է այս հարցով։ Խոսքը ծխելն արգելելու մասին չէ, այլ ընդամենը փակ տարածքներում ծխելու մասին։ Եվրոպայի, ԱՄՆ–ի բոլոր երկրներում դուք փակ տարածքում ծխող չեք տեսնի»,– ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ Երևանում արդեն կան վայրեր, որտեղ ծխելն արգելել են։

Առողջապահության նախարարությանն առընթեր ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն իր հերթին ասաց, որ Հայաստանում մշակվում է ծխելու դեմ ուղղված օրինագիծ։
«Այն երեք հիմնական նպատակ է հետապնդում` որպեսզի սկսնակ ծխողները չդառնան մշտական ծխողներ, բարենպաստ միջավայրի ստեղծում նրանց համար, ովքեր ուզում են թողնել ծխելը և օգտագործած ծխախոտի թվի կրճատումը։ Չորրորդ նպատակը չծխողների վրա ծխի բացասական ազդեցությունը թույլ չտալն է»,– ասաց նա։

Նաև նշվել է, որ օրենսդիրները մտադիր են խստացնել տուգանքները ծխախոտն անչափահասներին վաճառելու համար։

2017 թվականի վերջին Հայաստանի առողջապահության նախարարությունը ներկայացրել է «Ծխախոտային արտադրանքի բացասական ազդեցության նվազեցման և կանխման մասին» օրինագիծը։ Օրենսդրական փոփոխություններով ծրագրվում է նաև փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում լրացումներ կատարել, որոնց համաձայն, արգելված վայրերում ծխելու համար սահմանվում է 250 հազար դրամ ($520) տուգանք, իսկ եթե ծխողը երեք ամսվա ընթացքում կրկնակի նկատվի ծխելիս, ապա տուգանքը կարող է հասնել 500 հազար դրամի (ավելի քան $1040)։ -0-