Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

Հրապարակվել են Երևանի ավագանու ընտրությունների նախնական ցուցակները

04.04.2017, 19:51
Ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի ավագանու 2017 թ. մայիսի 14-ի ընտրությունների նախնական ցուցակները։
Հրապարակվել են Երևանի ավագանու ընտրությունների նախնական ցուցակները

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի ավագանու 2017 թ. մայիսի 14-ի ընտրությունների նախնական ցուցակները։
 
«Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են Երևան քաղաքի ավագանու 2017 թ. մայիսի 14-ի ընտրությունների նախնական ցուցակները, որոնք տեղադրվել են ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։–0–