Հայաստանի նախագահը Ջերմուկում մասնակցեց HYATT PLACE բարձրակարգ հյուրանոցի բացմանը
29.05.2015,
16:28
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ Ջերմուկում մասնակցեց չորսաստղանի HYATT PLACE բարձրակարգ հյուրանոցի բացմանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։ Հյուրանոցային համալիրի շինարարության ներդրումները կազմել են 11.5 մլրդ դրամ։

ՋԵՐՄՈՒԿ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ Ջերմուկում մասնակցեց չորսաստղանի HYATT PLACE բարձրակարգ հյուրանոցի բացմանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։ Հյուրանոցային համալիրի շինարարության ներդրումները կազմել են 11.5 մլրդ դրամ։
Բացման արարողությանը կարմիր ժապավենը կտրել են Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ու HYATT Hotels միջազգային ցանցի ներկայացուցիչը։
«Այս հյուրանոցի բացումը առանձնահատուկ նշանակություն ունի Վայոց Ձորում տուրիզմի զարգացման համար», ասաց մարզպետը` շնորհակալություն հայտնելով հյուրանոցի սեփականատերերին ծրագրի իրականացման համար։
Իր հերթին հյուրանոցի սեփականատերը, HYATT Place Jermuk տնօրենների խորհրդի նախագահ, ձեռնարկատեր և բարերար Սամվել Սարգսյանը նշեց, որ հյուրանոցում կաշխատի մոտ 100 մարդ։ Նա կոչ արեց Հայաստանի մյուս շրջանների ձեռնարկատերերին նույնպես իրականացնել նմանատիպ ծրագրեր։
Միջոցառմանը մասնակցեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը։
Նոր HYATT PLACE հյուրանոցը 156 տեղով 92 համար ունի, հանգստյան և զվարճանքի գոտիներ, ՍՊԱ–կենտրոն և բուժիչ լոգանքներ, սպորտդահլիճ, լողավազան, սաունա, մանկական սենյակ, բիզնես կենտրոն, 120 տեղանոց ռեստորան, նիստերի դահլիճ, ինչպես նաև կայանատեղի։ Համալիրի ընդհանուր տարածքը կազմում է 12 հազ քմ։
Հյուրանոցն ապահովված է օդափոխության համակարգերով, ջեռուցման, էլեկտրամատակարարման, ինչպես նաև հեռահաղորդակցության, անվտանգության և ավտոմատ հրդեհաշիջման համակարգերով։
Տեխնիկական զինվածության մակարդակով սննդամթերքի անվտանգության ոլորտում համապատասխանում է եվրոպական չափանիշներին, ընդ որում ունի կաթնամթերքի մշակման և պանրի արտադրման տեխնիկական հնարավորություններ։ -0-