Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 10, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Ջրի թանկացման հայտը չի կարող չբավարարվել. վստահ են «Veolia jur» ՓԲԸ–ում

03.11.2017, 12:14
«Veolia Jur» ընկերությունն առաջարկում է 14 դրամով բարձրացնել ջրի սակագինը։
Ջրի թանկացման հայտը չի կարող չբավարարվել. վստահ են «Veolia jur» ՓԲԸ–ում

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Veolia jur»  ընկերությունը  սակագնի  բարձրացման  բոլոր հիմնավորումները  ուղարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, գրում է «Ժամանակը»։

Հայաստանի ջրամատակարարման միակ օպերատորը` «Veolia Jur» ընկերությունը («Veolia Generale des Eaux» ֆրանսիական ընկերության դուստրը) 2017 թ.–ի օգոստոսի սկզբին դիմել է ՀԾԿՀ ջրի սակագնի բարձրացման համար։ Հայաստանում հիմա ջրի սակագինը կազմում է 180 դրամ (0,37 դոլար) 1 խմ–ի համար։ Նշվում է, որ ընկերությունն առաջարկում է բարձրացնել սակագինը մինչև 194,3 դրամի (0,45 դոլար)։

Ընկերության մամուլի  խոսնակ Մուրադ Սարգսյանի խոսքով,  6 դրամ, անկախ  ամեն ինչից, պետք է բարձրանա, գրում է թերթը։

«Դրան գումարած  սակագնի վրա  ազդում են երեք գործոն՝ սղաճը, էլեկտրաէներգիայի  սակագինը և մեր կողմից վաճառված ջրի ծավալները։ Մենք Հայաստանում գործող մեթոդաբանությամբ հաշվարկել ենք  և 14 թիվն ենք ստացել։  Կարող է՝ մենք սխալվել ենք։ Հանձնաժողովը կհաշվարկի և իր դիրքորոշումը կհայտնի։  Մեզնից հասնում է հայտը ներկայացնել՝ ներկայացրել ենք։ Եթե սխալ ենք, կճշգրտեն։  Հայտը չի կարող  չբավարարել։  Մենք հո շուկայում չենք, որ հարցնենք՝ համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Կարգ կա, մեթոդաբանություն կա», – նշել է Սարգսյանը, գրում է թերթը։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2018 թ.–ին ջրի սակագների բարձրացման դեպքում մտադիր է «Veolia Jur» ընկերության հետ համատեղ լուծումների գտնել մանրածախ սակագների պահպանման համար։

«Եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացնի որոշում 2018 թվականի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների բարձրացման վերաբերյալ, ապա կառավարությունն անհրաժեշտ է համարում «Veolia Jur» ՓԲԸ-ի հետ համատեղ վարձակալության պայմանագրի սահմաններում մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ գտնել», – հայտարարել է ՀՀ վարչապետը։–0–