Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Կարագ ներկրողները խուճապի մեջ են

26.01.2018, 15:43
Կարագի գնի բարձրացման հետևանքով վերջին ամիսներին կտրուկ նվազել են սպառման ծավալները:
Կարագ ներկրողները խուճապի մեջ են

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Կարագի գնի բարձրացման հետևանքով վերջին ամիսներին կտրուկ նվազել են սպառման ծավալները՝ մոտ երեք անգամ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, արդյունքում` կարագ ներկրող ընկերությունները հայտնվել են փաստի առաջ:

Ավելին` թանկ գնով ներկրած կարագի խմբաքանակները, որոնք ամբողջությամբ դեռ չեն սպառվել, պահեստավորված են, և ներկրողները հույս չունեն, որ առաջիկայում ներքին շուկայում այն կկարողանան իրացնել խելամիտ գնով:

Թերթը գրում է նաև, որ միջազգային շուկայում կարագի գները սկսել են նվազել: Բայց Հայաստանը դեռ չի շտապում արձագանքել կատարվածին: Եվ, ընդհանրապես, մեզանում շուկան րոպեական արձագանքում է գնաճին, իսկ ահա գնանկման հետևանքները զգացվում են ամիսներ անց:

«Պատահական չէ, որ միջազգային շուկայում կարագի մեկ կիլոգրամն արժի 4.8 դոլար, բայց Հայաստանում այն վաճառվում է ավելի քան 9.2 դոլարով»,-գրում է թերթը:-0-