Կենսաթոշակային բարեփոխումը նպաստել է Հայաստանում աղքատության շեմից ցածր թոշակ ստացող թոշակառուների թվի հնգապատիկ նվազմանը
21.01.2014,
17:54
Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը նպաստել է բյուջետային միջոցների նպատակային օգտագործմանն ու աղքատության շեմից ցածր թոշակ ստացող թոշակառուների թվի նվազմանը, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը նպաստել է բյուջետային միջոցների նպատակային օգտագործմանն ու աղքատության շեմից ցածր թոշակ ստացող թոշակառուների թվի նվազմանը, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։
«Այս տարվա բյուջեով նախատեսված է մոտ 34 մլրդ դրամի հատկացում կենսաթոշակների բարձրացման համար։ Այդ միջոցները կբաշխվեն ամենաքիչ կենսաթոշակ ստացող խմբերի միջև», – ասաց Ասատրյանը` ամփոփելով 2013 թ.–ի արդյունքները։
Նա տեղեկացրեց, որ 2013 թ.–ին ծայրահեղ աղքատության շեմից ցածր (21 350 դրամ) թոշակ ստացող թոշակառուների թիվը կազմում էր 68 հազար, իսկ 2014 թ.–ին այդ թիվը կրճատվել է` հասնելով 12 800–ի։ Աղքատության շեմից ավելի ցածր թոշակ ստացող թոշակառուների թիվը 230 հազարից նվազել է` հասնելով 198 300–ի, իսկ աղքատության վերին շեմից ցածր թոշակառուների թիվը 333 հազարից հասել է 292 հազարի։
«Այսպիսով, բյուջետային միջոցների նպատակային բաշխման շնորհիվ մեզ հաջողվեց գրեթե հինգ անգամ նվազեցնել ծայրահեղ աղքատության շեմից ցածր կենսաթոշակ ստացող թոշակառուների թիվը, մոտ 40 տոկոսով նվազեցնել աղքատության շեմից ցածր կենսաթոշակ ստացող թոշակառուների թիվը և մոտ 12 տոկոսով` աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ ստացող թոշակառուների թիվը», – նշեց նախարարը։
Ներկայացնելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքը` Ասատրյանը նշեց, որ 2013 թ.–ին մասշտաբային աշխատանք է իրականացվել, և հունվարին Պետեկամուտների կոմիտեում գործարկվել է անհատականացված հաշվառման տեղեկատվական համակարգը։ Այդ համակարգի շնորհիվ` գործատուների և կազմակերպությունների կողմից եկամտահարկի վճարումը տեղի է ունենում բացառապես էլեկտրոնային հաշվետվությունների միջոցով։
Նրա խոսքով` նախորդ տարվա ընթացքում ձևավորվել է ամբողջովին էլեկտրոնային կենսաթոշակային համակարգ, և այս փուլի սկզբում գոյություն ունեցող խնդիրները հիմնականում լուծվել են, և արդեն նախորդ տարվա հուլիսի 1–ից համակարգն ամբողջությամբ աշխատում է։
Խոսելով կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի ակցիաների և այն նկատառման մասին, թե օրենքը հապճեպորեն է ընդունվել` Ասատրյանը նշեց, որ բարեփոխման ներդրման բանակցություններն ընթացել են տասը տարի, և այդ հարցն ինտենսիվորեն քննարկվել է շահագրգիռ բոլոր անձանց հետ։
Նրա խոսքով` այդ ժամանակ ևս անցկացվել է աննախադեպ տեղեկատվական արշավ։ «Սակայն, ինչպես գիտեք, քաղաքացիները հետաքրքրություն չեն դրսևորում այս կամ այն երևույթի նկատմամբ, քանի դեռ դա իրենց ուղղակիորեն չի վերաբերում», – ասաց նախարարը։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտահայտություններին, թե Ասատրյանը Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման գաղափարի «կնքահայրն է», նախարարը նշեց, որ այդ բարեփոխումն այնքան դրական է, որ ինքը հպարտ կլիներ լինել դրա «կնքահայրը»։–0–