Մինչև 8–ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկում
27.03.2019,
16:05
Երևանի վարչական շրջաններից մեկում սպասվում է մինչև 8-ժամյա ջրանջատում:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի վարչական շրջաններից մեկում սպասվում է մինչև 8-ժամյա ջրանջատում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 28-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Սասունցի Դավիթ փողոցի 70/1, 70/2, 70/3, Խորենացի 230-270, Որմնադիրների 20-50 համարների և Սարի Թաղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը։
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-