Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Նախագահի ծախսերը 2018 թ.–ին կկրճատվեն 35–70 տոկոսով

01.11.2017, 12:54
Եթե 2017 թ.–ին ՀՀ նախագահի ծախսերի համար նախատեսվում էր 4,8 մլրդ դրամ, ապա 2018 թ.–ին այդ ցուցանիշը կկազմի 2.4 մլրդ դրամ։
Նախագահի ծախսերը 2018 թ.–ին կկրճատվեն 35–70 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կախված պետության ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումից ՀՀ նախագահի ծախսերը 2018 թվականին կկարճատվեն 35–70 տոկոսով, չորեքշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում կայացած 2018 թ.–ի պետբյուժեի նախագծի  քննարկումների ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։

Նա նշեց, որ եթե 2017 թ.–ին ՀՀ նախագահի ծախսերի համար նախատեսվում էր 4,8 մլրդ դրամ, ապա 2018 թ.–ին այդ ցուցանիշը կկազմի 2.4 մլրդ դրամ, սակայն աշխատանքները շարունակվում են, և կրճատումները կարող են ավելի մեծ լինել։  

Նրա խոսքով, ֆինանսավորման կրճատումը պայմանավորված է երկրում անցկացրած սահմանադրական բարեփոխումներով, ինչի համաձայն` Հայաստանը նախագահական համակարգից անցում է կատարում խորհրդարանական իշխանավարման։

«Առնվազն մինչև ապրիլի 9–ը գործող նախագահը լիարժեք կկատարի իր պարտականությունները, հետևաբար, մենք հաշվի ենք առել այս հանգամանքն անհրաժեշտ ֆինանսավորումը հաշվարկելիս», – ասաց Գևորգյանը։

Նա նշեց, որ փոփողությունների համաձայն նախատեսվում է, որ որոշ ծրագրեր ու գործառույթեր նախագահից կանցնեն կառավարությանը, մասնավորապես տեղեկատվական պետական ոչ առևտրային կազմակերպության  գործողությունը, պետական կառավարման ակադեմիան, ինչպես նաև Հանրային խորհուրդը և նախագահին կից վերահսկողության ծառայությունը։

Նախագահի աշխատակազմը 2018 թ.–ին կհրաժարվի նաև շինարարության և վերանորոգման ծախսերից, բազմաթիվ ներկայացուցչական ծախսերից, իսկ մնացած բոլոր ֆինանսական միջոցները կուղղվեն աշխատավարձերի վճարմանը, գործուղումների ծախսերի հատուցման վճարմանը և այլ ծախսերի վրա։

«Մենք կատարում ենք նաև նախագահի աշխատակազմի կրճատում, մասնավորապես, միայն 2017 թվականի ընթացքում աշխատողների թիվը կրճատվել է արդեն երկու անգամ, և 410 աշխատողից տարվա սկզբին այդ ցուցանիշը հիմա հասել է 330–ի։ Ընդ որում, նախատեսում ենք որ նախագահի աշխատակազմի աշխատողների թիվն առնվազն պետք է կազմի 180–200 մարդ, սակայն  հաշվարկները և վերծությունը դեռ շարունակվում են», – ասաց Գևորգյանը։

«Մենք կփորձենք աշխատանքով ապահովել նախագահի աշխատակազմի մասնագետներին և փորձագետներին, այդ թվում ուրիշ պետական կառույցներում, որպեսզի չկորցնենք կադրային ներուժը», – ասաց Գևորգյանը։

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 28–ի նիստի ժամանակ հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուջեի նախագծին։ 2018 թ.–ի պետբյուջեի եկամուտների համախառն ծավալը նախատսված է 1 տրիլիոն 307 մլրդ դրամի չափով, ծախսերը` 1 տրիլիոն 464,2 մլրդ դրամ։ Պակասուրդը նախատեսված է 156,9 մլրդ դրամի չափով ($1 - 482,57 դրամ)։ -0-