Պետական տեսչությունը ստուգումներ կանցկացնի Հայաստանի խաղալիքի շուկայում
06.12.2013,
15:51
ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը ստուգումներ կանցկացնի խաղալիքի շուկայում`պարզելու համար, թե որքանով է դրանց որակը համապատասխանում չափանիշներին, ուրբաթ լրագրողներին ասաց պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը ստուգումներ կանցկացնի խաղալիքի շուկայում`պարզելու համար, թե որքանով է դրանց որակը համապատասխանում չափանիշներին, ուրբաթ լրագրողներին ասաց պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը։
«Խաղալիքների և երեխաների հետ կապված ապրանքների ոլորտի ստուգումը նախատոնական օրերին հիմնական առաջնահերթություններից մեկն է դառնում, քանի որ տոների նախաշեմին այդ շուկան ավելի ուժեղ է ակտիվանում, որի կապակցությամբ անորակ և երեխաների առողջության համար վտանգ հանդիսացող խաղալիքներ են հայտնվում»,– ասաց Խալիկյանը։
Նա հիշեցրեց, որ 2012թ.–ին իրականացրած ստուգումների արդյունքում շուկայում հայտնաբերվել է անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող խաղալիքների բավական մեծ խմբաքանակ։
Ըստ Խալիկյանի, այս տարի ստուգումներն արդեն սկսվել են, սակայն նախատոնական իրարանցում դեռ չկա, և շուկան առավել հանգիստ է` չնայած ակտիվացում սպասվում է, ինչի կապակցությամբ լրացուցիչ ստուգումներ կիրականացվեն։
Նշելով, որ դիտարկման արդյունքները կամփոփվեն տարեվերջին, նա խորհուրդ տվեց խաղալիքներ գնել միայն հատուկ խանութներից և համապատասխանության վկայական պահանջել, ինչը «թույլ կտա երեխաներին պաշտպանել անորակ կամ վտանգավոր ապրանքից»։
Օրենսդրության համաձայն, վաճառքի համար ներկայացված բոլոր խաղալիքների վրա պետք է հայերեն լեզվով պիտակներ լինեն, բոլոր ապրանքները պետք է նաև համապատասխանության վկայական ունենան։ –0–