Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի իշխանությունները պետք է խստորեն վերահսկեն երկրի խանութների զեղչերը. փորձագետ

16.12.2013, 15:18
Հայաստանի իշխանությունները պետք է խիստ վերահսկողություն սահմանեն հանրապետության խանութների զեղչերի նկատմամբ, կարծում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը։
Հայաստանի իշխանությունները պետք է խստորեն վերահսկեն երկրի խանութների զեղչերը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի իշխանությունները պետք է խիստ վերահսկողություն սահմանեն հանրապետության խանութների զեղչերի նկատմամբ, կարծում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը։

«Անշուշտ, ցանկացած սպառողի հաճելի է, երբ որևէ տոնից առաջ խանութներում սկսում են զեղչեր գործել, որոնք հաճախ հասնում են 50-70 տոկոսի։ Սակայն ոչ ոք վստահ չէ, որ այդ զեղչերը համապատասխանում են իրականությանը»,– երկուշաբթի ասաց նա մամուլի ասուլիսի ընթացքում։

Պողոսյանի կարծիքով, բազմաթիվ հայ ձեռնարկատերեր հաճախ տարածված հնարք են կիրառում` մի քանի ամիս առաջ արհեստականորեն բարձրացնում են ապրանքի գինը, իսկ այնուհետև զգալիորեն իջեցնում այն` խոշոր զեղչերի խաբկանք ստեղծելով։

Ասոցիացիայի ղեկավարն առաջարկեց, որ պետությունը խանութների զեղչերի խիստ մեխանիզմ մշակի, որը կիրականացնեն համապատասխան պետական կառույցները, մասնավորապես, Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն։

Պողոսյանը կարծում է, որ պետության կողմից վերահսկողության մեխանիզմի ստեղծումը ոչ միայն կխոչընդոտի անբարեխիղճ ձեռնարկատերերի գործունեությունը, այլ նաև կօգնի խուսափել խանութներում զեղչային ակցիաների շրջանակում ժամկետանց սննդամթերքի իրացմանը։ -0-