Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում սիբիրյան խոցի վարակման նոր դեպք է գրանցվել. առողջապահության նախարարություն

28.10.2013, 13:48
Հայաստանում հիվանդի մոտ սիբիրյան խոցի մաշկային ձև է հայտնաբերվել, տեղեկացվում է Առողջապահության նախարարության կայքում։
Հայաստանում սիբիրյան խոցի վարակման նոր դեպք է գրանցվել. առողջապահության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հիվանդի մոտ սիբիրյան խոցի մաշկային ձև է հայտնաբերվել, տեղեկացվում է Առողջապահության նախարարության կայքում։

«Հոկտեմբերի 26-ին ձեռքի վերքերի գանգատով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել հիվանդ «սիբիրյան խոց (մաշկային ձև)» նախնական ախտորոշումով: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը հաստատվել է»,– ասվում է հաղորդագրության մեջ։

«Հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է միջին ծանրության, կազմակերպված անհրաժեշտ բուժման արդյունքում արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների հետ համատեղ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ։ Արդյունքում պարզվել է, որ վարակի հավանական աղբյուրը վարակված մսեղիքի օգտագործումն է:

Հիվանդության տեղայնացման և հնարավոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել և շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ՝ որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղքը,կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ: --0--